Պետերբուրգում ևս հայերը զանգվածաբար ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին (տեսանյութ, լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում շուրջ 200 հոգանոց «Անմահ գնդի» հայ ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ հրապարակում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով: Բախման պատճառը եղել է այն, որ ադրբեջանական կողմը տեղին չի համարել մայիսի 9-ին հայերի կողմից Արցախի դրոշի ծածանումը հրապարակում և «Արցախ», «Ղարաբաղ» վանկարկումները:
Ինչպես տեղեկացնում է fontanka.ru-ն, բախումների հետևանքով 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 10 մարդ տեղափոխվել են կենտրոնական ներքին գործերի բաժանմունքներ և բաց են թողնվել առանց որևէ վարչական տույժի:
Հիշեցնենք, որ նման բախում հայերի և ադրբեջանցիների միջև երեկ գրանցվել էր նաև Մոսկվայում: