Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Աբովյան 58 շենքը չի օտարվել, իսկ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել են իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես 3 այլ հաստատություններում տեղակայելու տարբերակներ․ Ա․ Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով անդրադարձել է ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հայտարարությանը, որում վերջինս պնդել էր, որ «Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մի տարածք չի թողնվում, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար։ Արմեն Մուրադյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել և չեմ ուզել «Ֆեյսբուք»–ի տիրույթում, մանրամանասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի մարդու, ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում... Սակայն, այլընտրանք չկա․․․

Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձևաչափը, ապա ստիպված եմ այս ձևաչափով Ձեզ պատասխանեմ։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը խորթ է ինձ համար և, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքին՝ հուսամ չի դառնա ավանդույթ։

Առաջինը հերքեմ տարածվող այն սուտ լուրը թե իբր Աբովյան 58 շենքը օտարվել է։ Եվ այսպես, Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Կառավարության որոշումը՝ այստեղ։

Ի դեպ, Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն, հավելեմ, որ որևէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն հաշվի առնելով Ձեր հեղինակությունն անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ փոշմանում։

Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ եք, Արտավազդ Բագրատիչ, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15: Հուսով եմ Դուք ևս կօգնեք մեզ, որ այդ շենքը տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։

Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենքը՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։ /եզրակացությունը կցվում է/

Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը, այս մասով ևս դեռ չունենք արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։

Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե առանձին, թե Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչև Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։

Եվ այսպես,

• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,

• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,

• վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս,

• վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։

Արտավազդ Բագրատիչ, քանի որ ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում ևս առաջարկում եմ Ձեզ․

Ավելին․․․