Խայտառակություն է, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ նրանց փրկելու համար իշխանությունները թուրք վիժվածքներին են հանձնում մեր պետական շահերը՝ որպես վարձավճար. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Մեր գերեվարված եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։
Փառք Աստծո, որ մեր տղերքը վերադառնում են և դա, իհարկե, կարևորագույն իրադարձություն է։
Ահավոր խայտառակություն է և լկտի ամբարտավանություն, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանությունները հանձնում են թուրք վիժվածքներին մեր պետական շահերը՝ որպես վարձավճար։
Կրկնեմ , Աստված տա ադրբեջանական դժոխքում մնացած մեր տղերքը որքան հնարավոր է շուտ վերադառնան։
Բայց ես ունեմ մի հարց իշխանավորներին․
Հուսամ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ենթարկվել եք շանտաժի և համաձայնվել եք գերիների կյանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարենը, որ մենք նույն կերպ գերի վերցնեինք մի քանի տասնյակ ադրբեջանցի և պարզապես փոխանակեինք՝ դրանով, իմիջայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առևանգելու փորձերը։
Հիմա հարց․ իսկ ի՞նչը կխանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարենը պահանջելով նորանոր զիջումներ։
Ավելին․․․