Իսրայելական առևտրային նավը հարձակման է ենթարկվել Հնդկական օվկիանոսում
Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում գտնվելիս իսրայելական առևտրային նավը խոցվել է անհայտ տեսակի զենքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Հաարեց» իսրայելական պարբերականին:
Նախնական տվյալներով՝ հարձակումից հետո նավում հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նավը Սաուդյան Արաբիայի նավահանգստից ուղևորվելիս է եղել ԱՄԷ:
Իսրայելական կողմը պաշտոնակն հայտարարություն չի արել: Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: