«Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը զինծառայողներին՝ Արտակ Թովմասյանի հովանավորությամբ (տեսանյութ)
Հուլիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից «Աշոտ Երկաթ» խաչերը հանձնվեցին 2021 թվականին զորակոչվող բոլոր զինվորներին` որպես մեր հավատի, խաղաղության, միաբանության և հարատևության սիմվոլ: Այս մասին հայտնում են «Թովմասյան» հիմնադրամից:
««Թովմասյան» հիմնադրամը բանակի ու եկեղեցու կողքին է: Այս մասին են հավաստում այն բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացնում է հիմնադրամը մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող այս երկու կառույցների հետ:
Տարիներ շարունակ սերտ համագործակցությունն այսօր էլ շարունակում է իր ընթացքը: Հուլիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից «Աշոտ Երկաթ» խաչերը հանձնվեցին 2021 թվականին զորակոչվող բոլոր զինվորներին` որպես մեր հավատի, խաղաղության, միաբանության և հարատևության սիմվոլ: Ոչ հեռու անցյալում՝ Արցախյան գոյամարտի տարիներին, հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա, իսկ 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից «Աշոտ Երկաթ» խաչը հռչակվեց` որպես «Հայոց բանակի պահապան խաչ»։ Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։
Դարեր շարունակ եկեղեցին ու հավատը համախմբել են մեր ազգին, տվել ուժ ու վստահություն՝ պայքարելու հանուն հայրենիքի և հաղթանակներ տոնելու։ Այսօր էլ «Թովմասյան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, վերահաստատում է՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ:
Թող խաչը պահապան լինի մեր զինվորներին:
Բարի ծառայություն, տղե՛րք»,- ասված է հաղորդագրության մեջ: