Նազարբաևը հայտնել է, որ կորոնավիրուսից բուժվել է ռուս բժիշկների շնորհիվ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է, որ իրեն կորոնավիրուսից փրկել է ռուս բժիշկների խումբը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համավարակի ընթացքում Ղազախստանին ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար…Երբեք չեմ մոռանա, որ երբ հիվանդացա, իմ կողքին 10 օր շարունակ ռուս բժիշկների խումբն էր: Դա վճռորոշ դերակատարում ունեցավ իմ բուժման գործում: Դա չի մոռացվի»,- Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից առաջ ասել է Նազարբաևը:
Ղազախստանի առաջին նախագահի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել 2020 թվականի հունիսի 18-ին: Նազարբաևը բուժվել էր հուլիսի 2-ին:
2021 թվականի հունիսին նա կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Ավելին․․․