«Ռուսաստանն ու Թուրքիան կհամակարգեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»․ Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան կհամակարգեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Այս մասին այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծմանն աջակցելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաև նշել է՝ «ՌԴ-ն և Թուրքիան նաև հանդես են եկել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու և սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու օգտին»։
Նշվում է, որ երկու երկրների նախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և Աֆղանստանում տիրող իրադրությունները։
Ավելին․․․