Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը դրական արդյունք է ցույց տվել հնդկական «դելտա» հիմնամանրէի դեմ պայքարում
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութը դրական արդյունքներ է ցույց տվել Հնդկաստանում տարածվող «դելտա» հիմնամանրէի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները:
Ուսումնասիրությունն իրականացվել է 8 մասնակցից վերցված արյան փորձանմուշի հիման վրա, որը վերցվել էր պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց մեկ շաբաթ անց:
Ըստ ընկերության տրամադրած տեղեկության՝ պատվաստանյութը նպատել է հակամարմինների առաջացմանն՝ ընդդեմ բոլոր փորձարկված տարբերակների: Սակայն նշվում է, որ կորոնավիրուսի տեսակներից մեկի նկատմամբ պայքարում դեղամիջոցն արդյունք չի ցույց տվել: Խոսքը Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի նախնական հիմնամանրէի մասին է:
Ավելին․․․