Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 116, մահվան՝ 4 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 967 է, մահվան դեպքերինը՝ 5609
Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 967-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 նոր դեպք է գրանցվել, մահացածների թիվը 4514 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5613-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 73 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 718, փաստացի բուժվողներինը՝ 2636: Մեկ օրում արվել է 3477 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 181 291 թեստ:
Ավելին․․․