ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 172 բնակչի և ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութունը:
«Այսօր ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասար վանական համալիր այցի ժամանակ, ապահովում ենք նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցում հետ՝ դեպի Ստեփանակերտ»,- հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության սպա Սերգեյ Վիտկոն:
Նշվում է նաև, որ ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղևորվել են վանական համալիրներ: 74 հոգուց բաղկացած մեկ շարասյունն ուղևորվել է Ամարաս, իսկ երկրորդը` 98 մարդուց բաղկացած, ուղևորվել է Գանձասար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա ռազմական գործողություններից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ավելին․․․