BMW-ն մտադիր է 25 տոկոսով կրճատել արտադրության ծախսերն ու ավելացնել էլեկտրամեքենաների քանակը
Գերմանական BMW մեքենաշինական հսկան ենթադրում է, որ մինչև 2030 թվականն ապրանքանիշի՝ վաճառքի հանվող մեքենաների առնվազն կեսը կկազմեն էլեկտրամեքենաները:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, թեև բավարացիները հավատարիմ են ներքին այրման շարժիչի պահպանմանը, հաջորդ 4 տարվա ընթացքում մտադիր են զգալիորեն կրճատել տվյալ ուժային համակարգերի քանակը: Բացի այդ, ընկերությունը մտադիր է մինչև 2025 թվականը մոտ 25 տոկոսով կրճատել մեկ մեքենայի կառուցման համար արվող ծախսերը:
Տասնամյակի կեսերին բավարական մեքենաշինական հսկան մտադիր է առավել արդյունավետ դառնալ և բարձր եկամուտներ ստանալ՝ ելնելով արտադրության և վաճառքի նախատեսվող ծավալներից:
Ավելին․․․
Աղբյուր