Էրդողանը տվել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնարկ է տվել «Ստամբուլ» ջրանցքի շինարարությանը, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ՝ միավորելով Սև և Մարմարա ծովերը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, Էրդողանը մասնակցություն է ունեցել աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությանը՝ սեղմելով խորհրդանշական կոճակն ու սկսելով նախագծի իրականացումը:
Նրա խոսքով՝ ջրանցքն ունենալու է 45 կմ երկարություն, առնվազն 275 մետր լայնություն և 21 մետր խորություն: Էրդողանի խոսքով՝ Բոսֆորում ամենամեծ ծանրաբեռնվածությունն է տիրում ողջ աշխարհի ջրային երթուղիների թվում:
Հաշվարկների համաձայն՝ 2050 թվականին Բոսֆորի նեղուցով տարեկան մոտ 78 000 նավ է անցնելու, մինչդեռ անվտանգ երթևեկություն ապահովել հնարավոր է 25 000-ի համար: