Իրանում ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն է սկսվել
Իրանական ընկերություններից մեկը շաբաթ սկսել է արտադրել «Քովիդ-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, խոսքը Actoverc ընկերության մասին է, որը խոշորագույն դեղագործական և սննդի մշակման գործարաններից է տարածաշրջանում:
Իրանը միացել է 60 այլ երկրների շարքին, որոնցում ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն է սկսվել: Նման երկրների թվում են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Բրազիլիան:
Իրանում ներկա պահին արտակարգ կիրառման թույլտվություն են ստացել ինչպես ռուսական, այնպես էլ Հնդկաստանի արտադրած «Քովաքսին», անգլո-շվեդական «ԱստրաԶենեկա»դեղամիջոցները: Վերջինն Իրանը ներմուծում է ռուսական և հարավկորեական ընկերություններից:
Ավելին․․․