Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
«Հասարակությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ պ-ն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։Մեր պայքարը շարունակվում է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ դատարանը Չարչյանին կալանավորելու որոշումը կայացրել էր երեկ։
Նրան Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ավելին․․․