Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ
Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի գլխավորած Amblin Partners ընկերությունը և Netflix հոսքային ծառայությունը գործընկերության մասին պայմանագիր են կնքել:
Ինչպես հայտնում է Variety պարբերականը, Սփիլբերգի կազմակերպությունն այժմ տարեկան առնվազն 2 նոր լիամետրաժ ֆիլմ կթողարկի հոսթինգային հարթակի համար անորոշ ժամանակահատվածով:
Չի բացառվում, որ «Շինդլերի ցուցակը» դրամայի ստեղծողը կարող է ղեկավարել որոշ նախագծեր, իսկ Netflix-ը կֆինանսավորի դրանք:
Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքը զարմանալի է նաև նրանով, որ վկայում է Հոլիվուդում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Դա պայմանավորված է նրանով, որ հայտնի ռեժիսորը նախկինում թերահավատորեն էր վերաբերվում Netflix-ի պես ծառայություններին: 2019 թվականին նա նույնիսկ կոչ էր արել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիային արգելել հոսթինգային ծառայություններին «Օսկարի» հավակնել:
Ավելին․․․