ԵՄ-ն հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Google-ի դեմ
Եվրամիությունը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Google ընկերության դեմ, որպեսզի պարզի՝ արդյոք ընկերությունը խախտել է ԵՄ-ի կանոնները, հայտնում է Axios-ը։
Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում, հետաքննությունը կպարզի՝ արդյոք Google-ը խախտում է մրցակցության կանոնները՝ սահմանափակելով երրորդ կողմերի՝ կայքերում և հավելվածներում գովազդ տրամադրելու նպատակով օգտատերերի տվյալներին հասանելիությունը, բայց միևնույն ժամանակ այդ տվյալներն օգտագործում է սեփական նպատակների համար:
«Գովազդը Google-ի առցանց ծառայությունների դրամայնացման հիմքն է։ Google-ը ներկա է առցանց գովազդի գրեթե բոլոր մակարդակներում, և մենք մտահոգված ենք՝ այդ ընկերությունը դժվարացնում է մրցակիցների գործունեությունը»,- ասել է Եվրահանձնաժողովի անդամ Մարգրետե Վեստագերը: