Բլինկենը մեկնաբանել է Մինսկի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները
Բելառուսի պաշտոնատար անձանց և մի շարք ձեռնարկությունների նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցներն արտացոլում են մեր՝ բելառուսների «ժողովրդավարական ձգտումներին» աջակցելու հանձնառությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երկուշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Այդ համակարգված որոշումները ցույց են տալիս մեր՝ բելառուս ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին սատարելու անշեղ հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, նշվում է՝ Վաշինգտոնն ամերիկյան մուտքի վիզաների տրամադրման արգելք է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի, երկրի նախարարությունների և գերատեսչությունների 46 պաշտոնատար անձանց դեմ, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել 16 քաղաքացիների և հինգ կազմակերպությունների նկատմամբ: