Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելուց
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հունաստանին կոչ է արել հրաժարվել Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելուց: Այս մասին նա հայտարարել է հունիսի 20-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նա հիշեցրել է կողմերի` նախապես ձեռք բերված պայմանավորվածություններն արձակուրդային շրջանում զորավարժություններ չանցկացնելու մասին: Մինչդեռ, ըստ Չավուշօղլուի, հունական կողմն արդեն ծրագրել է անցկացնել դրանք:
«Հունաստանը պետք է հրաժարվի սադրիչ գործողություններից»,-ասել է նախարարը և կոչ է արել մշակել նոր մեխանիզմներ, որոնք կօգնեն լուծել այս հարցը:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ սկսելու հետևանքով:
Աղբյուր
Ավելին․․․