Կան տեղեկություններ, որ ընտրություն կատարելու համար զինվորներին ուղղորդում են. անհասկանալի մեջբերում են անում, թե «մենք պետք է լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի հետ». Մխիթար Զաքարյան
Վերջին երեք տարում բոլորս էլ ականատես էինք մեր պետության անփառունակ ուղուն, մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն, որը կստեղծի ուժեղ պետություն և վերջապես կազատվենք այս կապիտուլյանտ, դավաճանական, ազգային արժեքներն արհամարհող ռեժիմից: Այս մասին այսօր ընտրատեղամասում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:
Զաքարյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ իր՝ երկրից գնալու մասին տարածվող տեղեկություններին, քանի որ երկիրն այն վիճակում է, որ երկրից բացակայել չի ուզում և դեռ գործեր ունի անելու:
Մեղրիի համայնքապետը շեշտեց, որ կան տեղեկություններ, թե զինվորներին ուղղորդում են ընտրություն կատարելու համար. «Անհասկանալի մեջբերում են անում, թե մենք պետք է լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի հետ, իսկ ներկա գլխավոր գերագույն հրամանատարն ու զինվորականությունը իրար լրիվ հակադիր բևեռներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելին․․․