Զախարովան Ուկրաինայի իշխանություններին «մազոխիստներ» է անվանել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի իշխանություններին «մազոխիստներ» է անվանել՝ «Ղրիմի հարթակ»՝ Ղրիմը Կիեւի վերահսկողության տակ վերադարձնելու միջոցառումների քննարկման միջազգային հարթակ, ստեղծելու որոշման պատճառով: Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում, հայտնում է Lenta.ru-ն:
Զախարովայի կարծիքով՝ ավելի վաղ երկրի իշխանությունները ցանկանում էին վերադարձնել Ղրիմը, բայց այժմ նրանց պարզապես «վառ միջոցառում» է պետք: «Անելանելիությունից, կարծես, նրանք որոշել են իրենց վրա փորձել «Որքան էլ «հալվա» ասես, բերանդ չի քաղցրանա» ասացվածքի ազդեցությունը։ Մազոխիստներ»,- եզրափակել է նա:
Ավելին․․․