Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում
Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված իրավիճակի, այնպես էլ ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման հարցերում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է Lenta.ru-ն:
Մեկնաբանելով Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը՝ քաղաքական գործիչը նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարևոր է վրացական տարածքների օկուպացիայի անընդունելիության մասին ռազմավարական գործընկեր Անկարայի կողմից նման հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում վրացական կողմը երկրին աջակցության հաստատուն երաշխիքներ է ստացել «բոլոր ձեւաչափերով»: «Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները»,- ասել է Զալկալիանին:
Վրաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը «շատ հստակ» էր նաեւ Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, հավելել է նա:
Ավելին․․․