Օդանավ է կործանվել. Զոհեր կան
Ռուսաստանի Կեմերովոյի երկրամասում L-410 օդանավ է կործանվել, որի մեջ մարզիկներ են եղել: Վթարի արդյունքում 4 զոհ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տեղեկություններով, օդանավում ընդհանուր առմամբ գտնվել է 17 մարզիկ-պարաշուտիստ:
Զոհերի թվում են նաև երկու օդաչուները: