Պուտինը հրաժարվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Շվեյցարիայի իշխանությունների հետ արարողակարգային հանդիպումից Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին երկիր ժամանելուց հետո։ Այս մասին հայտնում է Tribune de Genève-ը:
Հիշեցնենք, որ այսօր Ժնևում տեղի կունենա ամենաբարձր մակարդակով ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը:
Ժնևի քաղաքապետ Ֆրեդերիկա Պերլեին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հրաժարվել է Շվեյցարիայի իշխանությունների հետ օդանավակայանում կազմակերպված արարողակարգային հանդիպումից:
Շվեյցարիայի իշխանությունները պատրաստվել են հանդիպմանը, սակայն կկատարեն ռուսական պատվիրակության ցանկությունը: