ՌԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը չի արտաքսի միգրանտներին. Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման մորատորիումը: Նրանք իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 30-ը դիմելու ՆԳ նախարարություն` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել երկիրը: Նախկինում այս հնարավորությունը տրվել էր մինչև հունիսի 15-ը: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից վարչական վտարման մասին որոշում չի կայացվում», - ասված է նախագահի հրամանագրում: Սա չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, որոնք ազատվել են կալանքի վայրերից, Ռուսաստանի պետական սահմանի օրենսդրությունն են խախտել, երկրի ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում, օժանդակել են ահաբեկչական գործողությունների կատարմանը, հասարակական կարգ են խատել, ներառյալ` մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաներին:
Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ռուսաստան են ժամանել մինչև 2020 թ. մարտի 15-ը և որոնք չունեն երկրում մնալու իրավական հիմք, կարող են մինչև սեպտեմբերի 30-ը դիմել ՆԳՆ տարածքային մարմիններին` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել Ռուսաստանը:
Նաև, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, Ռուսաստանում փախստականի վկայականների և ժամանակավոր ապաստանի վկայականների գործողության ժամկետը կդադարեցվի հունիսի 16-ից դեկտեմբերի 31-ը:
Ավելին․․․