Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել «պահանջկոտ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ
Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է «պահանջկոտ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այսօրվա քննարկումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում – խմբ․) հնարավորություն է տվել առաջ շարժվել դեպի Ռուսաստանի նկատմամբ մեր ռազմավարության հստակեցումը. դա պետք է լինի պահանջկոտ երկխոսություն՝ եվրոպական մայրցամաքում զենքի վերահսկողության միջոցով անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար»,- ասել է Մակրոնը Բրյուսելում դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելին․․․