Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Սկսվում է հայկական տարածքների գաղափարախոսական օկուպացիան․ թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին

Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաև քաղաքական և տնտեսական բացահայտ ենթատեքստեր։

«Էրդողանի այցը Շուշի նախևառաջ խորհրդանշում է թուրք-ադրբեջանական միասնականության, նրանց ագրեսիայի հաղթանակի արդյունքը, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կարողացել է հասնել այս արդյունքին, կարողացել է օկուպացնել Արցախի մի հատվածը։ Սա նշանակում է Թուրքիայի գերակայությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-16-ը կայցելի Ադրբեջան: Նշենք նաև, որ Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ Էրդողանի այցը Շուշի քաղաքն  է այն առումով, որ այն հռչակվել է թյուրքական աշխարհի մայրաքաղաք, և Էրդողանը, որը հավակնություն ունի դառնալու թյուրքական աշխարհի առաջնորդը, այս այցով ևս մեկ խորհրդանշական քայլ է անում․ հաղթող երկրի առաջնորդը իր այցն է կատարում հայոց քաղաք Շուշի։

«Բացի այս սիմվոլիկ դրույթներից՝ Էրդողանի այցը ենթադրում է այլ քաղաքական, տնտեսական բաղադրիչեր։ Թուրքիան բնականաբար չի սահմանափակվի խորհրդանշական հաջողություններով, այն ունի ակնկալիքներ Ադրբեջանում տնտեսական, քաղաքական և ռազմական ավելի լուրջ ներկայության ապահովման և խորացման։ Կարծում եմ՝ Էրդողանի այցը որոշակի ստիմուլ է հաղորդելու նաև դրանց,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան Ադրբեջանից ակնկալում է տնտեսական հարցերում զիջումներ, մենաշնորհային դիրքի շնորհում,- կարծում եմ՝ հանդիպումը կենտրոնանալու է նման հարցերի վրա»։

Անդրադառնալով Շուշիում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող դպրոցի բացմանը՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ դա էլ գաղափարական նշանակություն ունի։ «Հայկական տարածքների օկուպացիան նաև ենթադրում է այդ տարածքների թուրքականացում։ Այցի ընթացքում դպրոցի հիմնարկեքի կայանալը նշանակում է, որ հայկական օկուպացված տարածքները դառնալու են թյուրքական ազգայնականության կենտրոններ և օջախներ, որոնք սպառնալիք կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ տարածաշրջանի համար։ Էրդողանի Շուշի այցով սկսվում է այդ տարածքների գաղափարախոսական օկուպացիան, և դա ունենալու է շարունակական բնույթ»,- ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ այն իրավիճակը, որին հանգեցրեց այս ապաշնորհ, հայրենադավ ՀՀ իշխանության գործունեությունը, չի սահմանափակվում միայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Սկսվում է սպառնալիքների մի ողջ շղթա, որոնք դրսևորվում են տնտեսական, քաղաքական, գաղափարաբանական և այլ ոլորտներով»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն ադեկվատ արձագանքում են իրողություններին, արդյոք նկատելի է մտահոգություն, անհանգստություն դրանց պատճառով, Ռուբեն Մելքոնյանը նշեց․

«Ադեկվատ արձագանք անադեկվատ իշխանություններից սպասելը շնորհակալ գործ չէ։ Այս իշխանությունների աշխատաոճը որևէ տեղ չի թողնում ենթադրելու, որ նրանք գործում են հայաստանանպաստ շարժառիթներից ելնելով։ Ընդհակառակը, այս իշխանությունների գործելաոճը համահունչ է թուրք-ադրբեջանական տեսություններին, և Հայաստանը գտնվում է արտաքին և ներքին շրջափակման մեջ։ Այն բոլոր քայլերը, որ կատարվում են մեր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, լրացվում են մեր իշխանությունների կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմը և այսօրվա իշխանությունները գործում են Հայաստան պետության և պետականության դեմ։ Ընդ որում, գործում են հետևողականորեն՝ երբեմն իրենց «գժի տեղ դնելով», երբեմն բացահայտ, երբեմն «մուրճով», երբեմն այլ հայտարարություններով»,- ասաց նա՝ միամտություն համարելով այն, որ պետք է այս իշխանություններից որևէ դրական քայլ ակնկալել։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները թշնամական են տրամադրված այս պետության դեմ, և հասարակությունն արդեն վաղուց պետք է հաշտված լինի դրան։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս իշխանություններից կարելի է արձագանք ակնկալել նախկին նախագահների, գեներալների դեմ։

Ավելին․․․