Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ
Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբան Ալիևան, մեկնել են Լեռնային Ղարաբաղ` Վարանդայի (Ֆիզուլի) շրջան:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ալիևներն այնտեղ ծանոթացել են միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ վաղը Շուշիում նախատեսված է Ալիևի և Թուրիքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Թուրք ղեկավարն օրերս ասել էր, որ Շուշիում խոշոր համաձայնագիր է կնքվելու Բաքվի և Անկարայի միջև:
«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել էր Էրդողանը, որը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:
Ավելին․․․