Մասկը բացահայտել է` որ դեպքում Tesla գնելու համար կրկին հնարավոր կլինի վճարել բիթքոինով
Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունը կրկին կսկսի վճարումները բիթքոինով ընդունել, երբ այդ թվային արժույթը (դրա մայնինգն իրականացվում է ածխի արդյունահանման միջոցով-Խմբ.) կդառնա էկոլոգիապես ավելի մաքուր: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
Մայիսին ընկերությունը դադարեցրել էր մեքենաների վաճառքը բիթքոինի դիմաց` պատճառաբանելով, որ դրա մայնինգի համար կիրառվում է բրածո վառելիք` ածուխ:
«Երբ կհայտնվի հաստատում առ այն, որ մայներները խելամիտ (50%) են կիրառում մաքուր աղբյուրներից ստացվող էներգիան և այդ հարցում դրական միտում կա ապագայի վերաբերյալ, Tesla-ն կսկսի գործողություններ իրականացնել բիթքոինի օգտագործմամբ»,-Twitter-ում գրել է Մասկը:
Միլիարդատիրոջ հայտարարությունից հետո թվային արժույթի փոխարժեքը բարձրացել է 10%-ով` գերազանցելով 39 000 դոլարը:
Աղբյուր
Ավելին․․․