Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների։ Գրառումը՝ ստորև։
«Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից քաղաքապետարանին ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 21-ից 24-ը ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփման համար։
Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։