Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասին այսօրվա հայտարարություններին։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ելույթի ժամանակ անդրադարձել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին՝ նշելով, որ Հայաստանում գոյություն է ունեցել իշխող էլիտա, որն անընդհատ իրեն վերարտադրում է, և բոլոր պետական պաշտոններն այդ էլիտայի ներկայացուցիչների համար են եղել, և այսօր դա ամենաշատը երևում է իրավաբանների վրա։
Նա հայտարարել էր, թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։
Արման Թաթոյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում: