Այս իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի․ թույլ չենք տալու․ Վահե Հակոբյան
Իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ իսկ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի, սպառնալիքների․ այսօր հերթական անգամ սպառնացին եկեղեցուն, իրենք ուրիշ ձև չգիտեն։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ճնշման տակ են դրել բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին։