Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Մարգարեին ու նրա խոսքը փնտրելիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը

– Պարոն Գասպարյան, մեզ մոտ այսօր ի՞նչ է կատարվում. ընտրություններ են լինում. ժողովրդին են հաղթում, թե՞ ժողովուրդն է հաղթում…

– Ընտրությունները եղան, վերջացան:

– Կարևորն արդյունքն է:

– Ինչպես մտածում էին, այնպես էլ արդյունքը եղավ. Վերարտադրվեց այն, ինչը պիտի վերարտադրվեր:

Եվ այժմ մնում է մի բան` ժողովրդի նպատակը պետք է մեկը լինի` նորընտիր պատգամավորներին, նշանակվելիք նախարարներին մղի լուրջ աշխատանքի, մղի լուրջ գործի և, ամենակարևորը, վերահսկի նրանց գործունեությունը:

Հիմա էլ ուրիշ բան չի մնացել. հետին թվով խելք խաղացնելն էլ մի բան չէ:

– Իսկ ժողովուրդը կկարողանա՞ հսկել, վերահսկել. նա այդ պոտենցիալն ունի՞:

– Դժբախտաբար ժողովուրդն ամբողջությամբ այդքան որոշիչ ու գործնական չէ: Որոշիչ ու գործնական է նրա մի շերտը: Եվ այդ շերտը չծախված մտավորականությունն է: Որովհետև մտավորականության մի մասն էլ ծախված է: Հոգին կորցրած է: Ոչ ազնիվ է: Այնպես որ, նորից կրկնեմ` ժողովրդի ձայնի կրողն այդ չծախված մտավորականն է:

– Իսկ շա՞տ կան չծախված մտավորականներ:

– Ես ինձ համարում եմ այդպիսիններից մեկը:

– Ես այսօր այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր իշխանությունը ժողովրդին հաղթեց ուղղակի: Ճի՞շտ եմ իմ տպավորությամբ:

– Այդպես չէ. չկա հաղթել ու պարտվել: Պարզապես այն, ինչ պետք է կատարվեր, կատարվեց: Եվ դա ակնառու էր:

Ու հիմա ես այլևս կատարվածի մասին չեմ խոսում: Ովքեր ընտրվել են, նրանց շնորհավոր եմ ասում: Պայմանով` աշխատե՛ք նորմալ, աշխատե՛ք ժողովրդի համար և երկրի համար: Այդ դեպքում մենք ձեր կողքին կլինենք: Եթե` ոչ, ապա այս մեղմ արտահայտությունները կկոշտանան:

Իսկ թե ժողովո՞ւրդը պարտվեց կամ իշխանությո՞ւնը հաղթեց` չեմ ուզում այդ հակասությունը խորացնել: Ոչ էլ ցանկանում եմ նման հարցադրում անել:

Ժողովուրդն այնքան հզոր ուժ է: Այդ մի զանգվածը, որ գնաց փողի հետևից ու ընտրակաշառք վերցրեց, դեռ ոչինչ չի նշանակում: Հարցը հետևյալ կերպ պետք է դնենք` ոչ թե մեղադրեք ընտրակաշառք վերցնողին, այլ պետք է ընտրակաշառք տվողին դատեք: Ե՞րբ նման բան տեղի ունեցավ: Այդքան հեռախոսային խոսակցություններ էլ բացահայտվեցին, ձայնագրություններ երևան եկան: Ինչ–որ բան արվե՞ց, ո՞վ գնաց դրանց հետևից:

Իսկ մենք` որպես մտավորականներ, լրագրողներ կամ ժողովրդին նվիրված մարդիկ, պետք է լինենք նրա կողքին, թույլ չտանք, որ նա արատավորվի:

– Բայց մենք այդքան ուժ ունե՞նք:

– Մեր ուժը զենքը չէ, մեր ուժը մեր խոսքի զենքն է: Արդար խոսքն է: Իսկ ժողովուրդը կարոտ է արդար խոսքի, կարոտ է ուղղամիտ խոսքի: Էնքան կեղծված, սուտ, ուռճացված բաներ է լսել, որ արդեն խոսքին էլ չի հավատում:

Հլա մի քանի արդար նախադասություն ասեք, տեսեք ո՞նց են նայում ձեզ: Նայում են` ոնց որ ծիլը արևի շողին:

– Իսկ ո՞ւր է այդ ասողը: Ո՞վ է այդ ասողը: Այդ մարգարեն ո՞վ է, ո՞ւր է…

– Մարգարեն մաս–մաս բոլորի մեջ կա: Ազնիվ մտավորականության մեջ այդ մարգարեն մաս–մաս նստած է: Բոլորիս ձայնի մեջ այդ արդար խոսքը կա: Բոլորիս պահվածքի մեջ այդ քնած մարգարեն կա: Եվ նա պետք է արթնանա:

Մի բան էլ` մարդուն պետք է նաև բանի տեղ դնեն: Երբ բանը հասնում է ուժին ու ուժեղ գոռալուն, մտավորական մարդը ոչ ձեռքը կխփի ինչ–որ բանի, ոչ էլ ուժեղ կգոռա: Այդ մարդը կիրթ մարդ է և ուզում է, որ իրեն լսեն: Նա հո փողոցային կռիվներ չի՞ անելու:

Այնպես որ, պետք է վերադառնանք հարաբերությունների ճիշտ ձևին: Թե չէ այսպես ճակատ–ճակատի տալով, իրար հրելով, իրար կոպտելով… Չէ՛, չեմ ուզում: Ուզում եմ բարեկիրթ հարաբերություններ լինեն:

– Լավ, իսկ ժամանակը չէ՞, որ այդ մարգարեն ծնվի կամ ամբողջանա–բյուրեղանա նրա խոսքը: Թե՞ այդ մարգարեին թույլ չեն տալիս, որ ծնվի կամ խանգարում են այդ բյուրեղացմանը:

– Միշտ է ժամանակը: Միշտ նրան սպասող կա: Բայց այդ հին մարգարեները Սուրբ գրքերում են, իսկ նոր մարգարեները մեզ հետ խոսում են: Մի մարգարե չէ՞ Չարենցը. նույն բանը չէ՞ր ասում: Կամ մի մարգարե չէ՞ր Պարույր Սևակը: Կամ` Շիրազը: Նրանք մեր կողքին էին: Այսօր էլ կան նրանք:

– Ուղղակի իրենց ձայնը չենք լսում:

– Ոն՞ց չենք լսում, եթե այդ ձայները մեր մեջ ապրում են: Ո՞վ ասաց` չենք լսում:

Բարեկիրթ, մտավորական, հասուն մարդիկ են պետք, որ բան ասես` լսեն: Քեզ ասեն` դու լսես: Եվ դա դառնա հարաբերություն:

Իսկ մենք հեռացել ենք ամենակարևոր բանից` խոսքին հավատալուց: Խոսքի արժեքից ենք հեռացել: Իսկ եթե խոսքից հեռանում ես, արդեն ուրիշ ուժային բաներ են մտնում ասպարեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում