Այս ընտրությունները ճակատագրական են, ձեր որոշումից է կախված Հայաստանի գոյության և չգոյության հարցը. Տարոն Տոնոյանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)
Այս ընտրությունները ճակատագրական են, ուզում եմ բոլորս ամենալուրջ ըմբռնումով մոտենանք այս հարցին: Այս մասին Արագածոտնի մարզում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը:
«Ի տարբերություն ամբոխավարների՝ ես խնդրում եմ ձեզ՝ դուք և ձեր հարազատները վստահ լինեք, որ ձեր որոշումից է կախված Հայաստանի գոյության և չգոյության հարցը: Մենք ներկայանում ենք ձեզ մեր անցյալով, մեր աշխատանքով, մեր նկարագրով, մեր անցած ճանապարհով և զոհողություններով, մեր ընդդիմախոսները չունեն որևէ մեկ արժանիք»,- ասաց Տարոն Տոնոյանը: