Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը բանակը, հայ զինվորին վարկաբեկելն է․ տեսնելով, որ հաղթելու շանս չունի, նա անում է ամեն ինչ, որ իրավիճակը հասցնի բախումների․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Ընտրարշավից անցել է ընդամենը 2-3 օր, և Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը բանակը, հայ զինվորին վարկաբեկելն է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը։
«Առայժմ գործող վարչապետի պաշտոնակատարը շարունակում է վարկաբեկել մեր զինվորին, մեր բանակը և անում այնպիսի հայտարարություններ, որոնք անգամ թշնամին իրեն թույլ չէր տա անել։ Ասում էր՝ զինվորները նետվում էին կոնֆետների հետևից, մնում է ասել, որ ինքն էլ նետվում էր օլիգարխների նետած կոնֆետների հետևից՝ ճանկռտելով ասֆալտը, այդ կոնֆետն ստանալու համար գրում էր հոդվածներ կամ չէր գրում․ մեր աչքի առաջ է եղել՝ ինչ էր անում, որ օլիգարխների նետած կոնֆետին հասներ»,-ասաց նա՝ նշելով, թե վարչապետի պաշտոնում այդ «կոնֆետի» համար ավերեց մի ամբողջ երկիր։
Ըստ Նազարյանի՝ Փաշինյանը, հասկանալով, որ հաղթելու շանս չունի, վարկանիշը կտրուկ անկում է ապրում և անում է ամեն ինչ, որ իրավիճակը հասցնի բախումների։
«Նա դրա վարպետն է, Մարտի 1-ը դրա վառ ապացույցն է։ Կոչ եմ անում ԿԸՀ-ին՝ ուշադրություն դարձնել Փաշինյանի հայտարարություններին։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ նա դուրս մնա ընտրարշավից, որովհետև նման մարդը չի կարող հավակնել իշխանության։ Ինքը մեզ պատերազմ բերեց և շարունակում է կառչած մնալ իշխանությունից»,-ասաց նա։
Աղբյուր
Ավելին․․․