Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 223 285 է, մահվան դեպք չի գրանցվել
Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4463 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել: Հունիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1091 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5554-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 105 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 609, փաստացի բուժվողներինը՝ 3122 (մեկ օրում նվազել է 32-ով): Մեկ օրում արվել է 3067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 108 066 թեստ:
Ավելին․․․