Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելուն ուղղված նոր մեղադրական եզրակացություն է կազմվել
Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել երկրի Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ փակման գործ հարուցելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
850 էջանոց մեղադրական եզրակացության մեջ քաղաքական գործունեության արգելք է պահանջվել կուսակցության մոտ 500 անդամների համար:
Մեղադրական եզրակացության մեջ պահանջվել է նաև, որ կուսակցության բանկային հաշվի նկատմամբ նախազգուշական միջոց կիրառվի:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմր Չելիքը ճեպազրույցում մեկնաբանել է, որ քրդամետ կուսակցության փակմանն ուղղված մեղադրական եզրակացությունը կրկին ընթացքի մեջ է դրվել` դրանում թերությունները շտկելուց հետո:
2021 թվականի մարտի 31-ին Թուրքիայի սահմանադրական դատարանը թերությունների պատճառով վերադարձրել էր ավելի վաղ պատրաստված մեղադրական եզրակացությունը:
Աղբյուր
Ավելին․․․