Վարդան Տողանյանը թանկարժեք քարերի, ձեռքի ժամացույցների և նկարների հավաքածուներ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 10–ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վարդան Տողանյանը ապրիլի 4–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորանշանակ դեսպանը հայտարարագրել է թվով 5 անշարժ գույք՝ չորս բնակարան և մեկ ավտոտնակ: Նրան է պատկանում նաև «BMW 730» մակնիշի ավտոմեքենան, իսկ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար:
Վարդան Տողանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա թանկարժեք իրերի հավաքածուներ ունի: Նրան են պատկանում 24 միլիոն դրամը գերազանցող ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուները:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տողանյանն ունեցել է 21 միլիոն 500 հազար դրամ և 80 հազար եվրո արժողությամբ արժեթղթեր, իսկ դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, 48 միլիոն ռուբլի, 4 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ: Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավարձից և 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձակալության դիմաց ստացված վճարից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում