Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Պատահական չէր, որ Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն իրենց ավանդական ֆոտոսեսիաները սկսեցին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո. Հովհաննիսյան

Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ

Իմ մասին շատ երկար չեմ խոսի, նախ` կարևոր չէ, երկրորդ` թե՛ իմ հրապարակային գործունեությունը, թե՛ իմ մասին հյուսված լեգենդներն ու բամբասանքները, թե՛ իմ անցած ուղին եղել են ձեր բոլորի աչքի առաջ: Իշխանության մեջ եղած ժամանակ ստացած հարվածների պատճառով էլ առաջացած պաշտպանական ռեակցիային ու խաղացած կոշտ, ամբիցիոզ, ագրեսիվ մարդու դերիս ևս ծանոթ կլինեք: Այս կերպարը գուցե օգնել է ինձ, բայց վստահաբար նաև վնասել է:

Ուստի թվացյալ գոռոզությունն էլ համարեք իմ մեղքերից մեկը, որը գուցե նպաստել է, որ ինձ չճանաչող թեկուզ մեկը հավատա սուտասան պոպուլիստին, ով մարդկանց հետ իրենց լեզվով էր խոսում:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց:

Միշտ փորձել եմ հիմնավոր ու փաստարկված խոսել` մնալով բարեկրթության շրջանակներում ու չանցնելով կարմիր գծեր: Երեք տարի շարունակ ես ու իմ նման մարդիկ խելագարին անընդհատ փորձեցինք բերել բովանդակային դաշտ, բայց ավաղ….. ինքը մասնակիորեն հաղթեց մեզ… կոշտացավ մեր բառապաշարը, ախտահարվեց ու ատելությամբ վարակվեց մեր հոգին: Անհայրենիք ու անսկզբունք մարդակերպը մեզ սովորեցրեց ատել:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց սրա համար ևս:

Պատերազմից հետո փլուզվեցին վերջին կարմիր գծերը: Յուրաքանչյուր անգամ, երբ մտածում ես սա բարոյալքման վերջին շեմն է, նա ապացուցում է, որ ինքը դեռևս ունի ստորության չնվաճված բարձրունքներ:

Օրինակ, երեկ որպիսի «արդարացնի» հերոս տղերքի մասունքների անարգումը անձամբ իր ու իր անմեղսունակ նախարարի կողմից հոգեխանգարվածը փորձեց զուգահեռ տանել ապրիլյան պատերազմի հետ: Այլ կերպ ասած, նա փորձեց պղծել ու կեղծել զոհերի հարազատների ու անձամբ իմ հիշողությունը: Քանզի առիթը եկել է, ասեմ` ես լուռ, աննկատ, ու առանց լուսանկարիչ ներկա եմ եղել ապրիլյանի գրեթե բոլոր հերոսների հոգեհանգստյան ու թաղման արարողություններին, շատերի հարազատներին այցելել այդ տարի ու հետո: Նրանք գիտեն, ԵՐԲ են հուղարկավորել իրենց հանգուցյալներին:

 

Ու կատարյալ նիկոլ պիտի լինել այդ հարցը որևէ կերպ շահարկելու համար: Աշխարհի բոլոր բառարաններում «պժգալի» բառի բոլոր հոմանիշները, ժողովրդական բառամթերքում առկա բոլոր հայհոյանքները, նիկոլական կանանց շուրթերին ապաստանած բոլոր անեծքները մեղմ շոյանք են սրան նկարագրելու համար:

Իսկ գիտե՞ք ինչու է Շուշիի թեման պարբերաբար սրա նրա գրպանը գցում: Քանզի հանցագործը միշտ ակամա մատնացույց է անում իր ամենամեծ մեղսագործությունը: Ինքը հո գիտի, որ Շուշիի անկումը արցախյան երկրորդ պատերազմի ամենամեծ դավադրությունն է, ամենամեծ առեղծվածը: Նա հո գիտի, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելով զոհել է ավելի քան երկու հազար ջահել երեխու, զոհել է, որ…. Շուշին ընկնի: Պատահական չէ, որ տիկին կապիտուլյանտը լենայի հետ իրենց ավանդական ֆոտոսեսիաները զոհվածների հարազատների տներով սկսել էին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, իմ ընտանիքում երկու զինվոր է եղել, որից մեկը` քեռուս տղան անհետ կորած է, իսկ մյուսը վիրավորվել է, ծառայել ամենաթեժ կետերում, հազիվ է փրկվել գերի ընկնելուց ու գիտի` ինչը ոնց է եղել: Ես համարում եմ, որ ստահակը ոչ թե փրկել է մի եղբորս, այլ զոհել մյուսին:

Չկա մարդ, ով մեղք չունի: Չկա սթափ մարդ, ով չի գիտակցում իր մեղքերը: Չկա նորմալ մարդ, ով չի ապաշխարում իր մեղքերի համար, իհարկե եթե դա չի անում, նորից նույն մեղքը կրկնելու համար: Հայաստանում հիմա եկել է մեղքերը կշռելու ժամանակը: Կան մեղքեր ու կա ոճիր: Կան մեղքեր ու կա եղերագործություն: Կան մեղքեր ու կա սպանդ:
Կշեռքի մի նժարին տարբեր ժամանակների մարդիկ են` մարդկային մեղքերով:

Կշեռքի մյուս նժարին ազգակործան պատուհասն է` անընդհատ ճղճղացող իր ձայնով, սխալներն ընդունելու անկարողությամբ, զոհերի արյունը ջուր դարձնելով: Սատանայական մեղքերով: Աստծուց չվախենալով:

Վերջին խռխռոցով նա փորձում է կշեռքի իր նժարը հավասարեցնել մյուսների նժարին: Բայց սատանան չի հասկանում, որ իր նժարը գետնին կպած պահում է կրկնապատկված Եռաբլուրը: Այդ անասելի ծանրությունը չես կարող հակակշռել ոչ մի այլ բանով:

Ավելին․․․