220 միլիոն եվրո. Google-ը Ֆրանսիայում խոշոր տուգանք կվճարի
Ամերիկյան Alphabet Inc. ընկերության մաս կազմող Google-ը 220 միլիոն եվրո տուգանք կվճարի ֆրանսիական հակամենաշնորհային կարգավորիչի (Autorite de la Concurrence) պահանջները խախտելու համար, հայտնում է Interfax.ru լրատվականը և հավելում, որ ընկերութունը մեղադրվել է թվային գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար։
Հակամենաշնորհային կարգավորիչ մարմնի տվյալներով՝ Google- ը, օգտվելով իր դիրքից, խթանում է իր գովազդային ծառայությունները՝ ի վնաս մրցակիցների: Համաձայնագրերի շրջանակներում ընկերությունը խոստացել է բարելավելով Google Ad Manager գովազդային ծառայությունը։
Աղբյուր
Ավելին․․․