Գողության դեպքեր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները
Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհետացել են որդու շիրիմին դրված ծաղիկները:
«Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում են տարբեր տեսակի գողություններ, և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին:
Ժամեր առաջ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ ծաղիկները չկան։