Դանիայի իշխանությունները հավանության են արժանացրել Կոպենհագենի մոտակայքում արհեստական կղզի կառուցելու նախագիծը
Դանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Կոպենհագենի մոտակայքում արհեստական կղզու կառուցման նախագիծը: Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ նախագծի՝ արհեստական կղզին նախատեսված է լինելու 35 000 բնակչի համար:
Դրա նպատակն է նաև պաշտպանել Կոպենհագենի նավահանգիստը ծովի աճող մակարդակից: Հսկայական կղզին, որն ստացել է «Լինեթհոլմ» անվանումը, երկրի մայրցամաքային հատվածին կմիանա օղակաձև ճանապարհի, թունելների և մետրոյի միջոցով:
Պատգամավորները հավանության են արժանացրել ընդհանուր առմամբ 2.6 քառ. կմ մակերեսով նախագծի կառուցումը, որն սկսվելու է այս տարի: Սակայն նշվում է, որ նախագծին դեմ են հանդես գալիս բնապահպանները, որոնք մտահոգություններ են հայտնում շինարարական աշխատանքների կողմնակի հետևանքների վերաբերյալ:
Աղբյուր
Ավելին․․․