Ոստիկանությունում բացատրություն տվել, դիմել եմ նաև ՄԻՊ-ին․ Անուշ Դաշտենցը՝ իմ քայլական պատգամավորի կողմից իր հեռախոսը խլելու միջադեպի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») այսօր գնացել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք և բացատրություն տվել։
«Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը և որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Առայժմ՝ այսքանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Անուշ Դաշտենցը։
Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել էր իրեն հարցեր ուղղած ԱՆուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։ Ավելի ուշ օգնականի միջոցով հեռախոսը վերադարձվել էր, սակայն լրագրողի նկարահանած տեսանյութը ջնջված է եղել։
Աղբյուր
Ավելին․․․