Վերադառնում եմ Երեւան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու․ Վահան Քերոբյան
Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին.
Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու եւ խորացնելու գործում։
Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ուղիները եւ հնարավորությունները։
Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։