Քաղաքացիները պետք է հնարավորություն տան այն ուժին, որը այլ ուժերի մեջ թշնամիներ չի փնտրում. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մեր երկրի համար չափազանց մեծ «ճոխություն» է ներքաղաքական նման անկայուն և ցնցումներով իրավիճակը.
Քաղաքացիները պետք է հնարավորություն տան այն ուժին, որը այլ ուժերի մեջ թշնամիներ չի փնտրում, հնարավորություն ունի միավորելու կարող ուժերին, և որ ամենակարևորն է ունի դրա անկեղծ ցանկությունը։