Քարոզում են, որ էլ պետք չէ հայրենիքի համար զոհվել, որովհետև մի կողմ նետված եք մնալու․ Ա․ Գևորգյան (տեսանյութ)
Այսօր մեր հերոս տղաների դիակների հարցը շատ կարևոր է, սակայն մի կողմ է նետված, եթե նախարարի օրակարգում լիներ հարցը, ապա այն լուծում կստանար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ ՀԵՄ վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը՝ խոսելով երեկ ԱՆ-ի դիմաց երիտասարդների անցկացրած բողոքի ակցիայի և ոստիկանների գործողությունների մասին:
Հիշեցնենք, որ երեկ երիտասարդները ակցիա էին իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպում, որպեսզի վերջինս բացատրություն տա, թե ինչու են պատերազմի ընթացքում զոհերի մարմինները պահվում ոչ պատշաճ պայմաններում: Ակցիայի ընթացքում միջադեպ եղավ ոստիկանների և քաղաքացիների միջև, եղան բերման ենթարկվածներ:
Գրիգորյանը նշեց, որ երեկ պարզապես հանդիպում էին ուզում կազմակերպել նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որովհետև վերջինս տվյալ ոլորտի պատասխանատուն է և հենց նա պետք է հսկի ոլորտը, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի:
«Ուզում էինք հասկանալ՝ նախարարը դրա պատասխանատուն է և ներողություն է խնդրում ու վե՞րջ, այսքա՞նն էր պատկերացնում: Սա հետևանքն է նրա, որ մարդիկ են ոլորտում, որոնք երբեք ոչինչ չենք ղեկավարկել, չունեն այդ փորձը, չեն պատկերացնում, որ քո ենթակայի աշխատանքի համար պատասխանատու ես դու: Չի կարող նման անգործությունը փոխարինվել ներողություն խնդրելով, վարչապետն էլ 5000 զոհերի համար է ներողություն խնդրում, հետո՞, բավարա՞ր է սա, ի՞նչ երաշխիք կա, որ սա այլևս չի կրկնվի»,-ասաց Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ բավարար չէ ասել, թե նախարարը չի կարող պտտվել և հսկել իրավիճակը, քանի որ համակարգ գոյություն ունի, որը պետք է աշխատի: «Յոթ ամիս հավանաբար այդ պայմաններում էլ մնացել են դիերը, յոթ ամիս մենք սառնարան չե՞նք կարողացել ունենալ: Յոթ ամիս չենք կարողացել զոհվածին պատվով հանձնել հողին, այս պետությունն ի՞նչ է քարոզում, քարոզում է, որ էլ պետք չէ հայրենիքի համար զոհվել, որովհետև մի կողմ նետված եք մնալու, այս իշխանության օրոք Հայաստանի համար պայքարողները մի կողմ նետված են»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր
Ավելին․․․