Ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ-Իրան բանակցությունների նախապատրաստումն ավարտին կհասցվի հունիսին
Եվրասիական տնտեսական միության երկրները 2021 թվականի հունիսի վերջին ավարտին կհասցնեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին բանակցությունների նախապատրաստումը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի հանդիպման ավարտին, որը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
«ԵԱՏՄ-ում բանակցություններ սկսելու մասին անհրաժեշտ որոշումներ են կայացվել դեկտեմբերին, այժմ միության անդամ երկրներն ավարտում են բանակցությունների որոշակի մանդատի կազմավորումը: Հուսով ենք, որ 2021 թվականի հունիսին արդեն ավարտված կլինեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, և մենք պատրաստ կլինենք բանակցություններ սկսելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուր
Ավելին․․․