Մարիա Զախարովան խոսել է Ղարաբաղյան հարցի ու բանակցությունների մասին
Արցախում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զախարովան հավելել է, որ ԼՂ իրավիճակի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղված աշխատանքներն իրականացվում են ամեն օր:
«Տեղի են ունենում խորհրդակցություններ, բանակցություններ ԱԳ նախարարների հետ: ԱԳ նախարարությունների հետ ու դեսպանատների գծով մենք փոխգործակցում ենք տառացիորեն ամեն օր: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ հեռախոսազանգերի մասին հաղորդագրություններ հրապարակվում են պարբերաբար…Մեր երկրի կողմից ահռելի ջանք է գործադրվել իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ինչպես թեժ փուլում, այնպես էլ հակամարտության թեժ փուլից հետո»,-ասել է նա:
Ավելին․․․