Վարդենիսում ամեն վայրկյան կարող է նոր պատերազմ բռնկվել
«Ես ուզում եմ արձանագրել, որ իշխանությունն այսօր լկտիացել է: Իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում մեր երկիրն ինչ աղետի են բերել: Եվ այսօր Լենա Նազարյանի պահվածքը դասավորում եմ այդ տիրույթում՝ իշխանության լկտիության հերթական դրսևորումը: Նա պետք է ներողություն խնդրի, եթե ոչ՝ չեմ նախանձելու Լենա Նազարյանին և դա բոլորդ կտեսնեք»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ դիերի հետ կապված դեպքը միայն ներողություն խնդրելով չի լուծվի:
Պատգամավորն ասաց, որ գալիս է Վարդենիսից և այնտեղ ամեն վայրկյան կարող է բռնկվել նոր պատերազմ:
«Մարդիկ այդ դիերի տեսանյութը նայել են, ո՞վ կգնա զոհվի հանուն հայրենիքի, եթե իմանա, որ այդպես պարկով լցվելու է հատակին»,-ասաց նա: