Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էուլջեկչյանը ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց
Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մոտ, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին Asbarez.com կայքին հայտնել են Էօլչեքճեանի 18-ամյա դուստրը և մայրը:
Ընտանիքի անդամները հայտնում են, որ Վիգեն Էօլչեքճեանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Կարմիր խաչի աշխատակիցները: Նա ընտանիքին ասել է, որ ունի մեջքի ցավեր:
Ինչպես հարազատներն են նշում՝ խոսակցությունը շատ կարճ է տևել, և նրան չեն կարողացել շատ հարցեր տալ: