Մոսկվայում անցկացվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների խորհրդակցություններ, քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը
Չորեքշաբթի օրը Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի տարածքներում սրման լարվածության նվազեցումը:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը`հղում տալով իր աղբյուրներին:
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է իրավիճակի սրման նվազեցման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում:
Պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները», - տեղեկացրել է աղբյուրը:
Ավելին․․․